Հեռավորությունը Երևանից` 9 կմ
Ընդհանուր մակերեսը` 1.6 հեկտար (16,000 ք.մ.)
ԱՐԱՐԱՏԻ և ԵՐԵՎԱՆԻ հրաշալի տեսարան
Գինը` 97,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Երևանի մոտակայքում` 9 կմ հեռավորության վրա վաճառվում է հողատարածք` 16000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Հողատարածքը Հայաստանի գլխավոր ավտոմայրուղիներից մեկից` Երևան-Աշտարակ միջպետական ճանապարհից 3 կմ հեռավորության վրա է՝ ներս ընկած ամառանոցային հատվածում, Աշտարակ չհասած - Պռոշյան գյուղին սահմանակից: Ոռոգման ջուրը՝ մշտական - մայր ջրանցքի կողքին է: Բարձր որակի, մշակված հող է: Նախկինում եղել է խաղողի այգի, ներկայում՝ ցանված է առվույտ, որն ամեն տարի փարթամ բերք է տալիս:
Տարածքը հիմնականում հարթ է, իշխող դիրքից ունի հրաշալի տեսարան դեպի Երևան քաղաքը և Արարատ լեռը:
Մասնավոր սեփականություն է: Բոլոր փաստաթղթերն առկա են, սահմանափակումներ չկան:
Տարածքը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, այդ թվում՝
Գյուղատնտեսական նշանակության հողատարածք է. առանց լրացուցիչ թույլտվության և վճարի այն կարելի է օգտագործել գյուղատնտեսության և դրա հետ կապված նպատակներով, այդ թվում` ագրոտուրիզմ, վրանային ավան կամ հանգստի գոտի և այլն: Այստեղ կարելի է հիմնել հրաշալի մեծ այգի (ծիրանի, դեղձի, խնձորի, ընկույզի, սալորի, խաղողի և այլն), ջերմոց կամ ագարակ:
Ծանր կոնստրուկցիաներով, քարով, բետոնով կապիտալ շինարարության համար թույլտվություն կարելի է ստանալ դիմելով համապատասխան պետական մարմնին` փոխելու հողի օգտագործման նպատակը: Դրա համար կարող է պահանջվել օրենքով սահմանված լրացուցիչ վճար:
Ենթակառուցվածքները
Մայրուղուց հողատարածք կարելի է հասնել գյուղական ոչ-ասֆալտապատ ճանապարհով: Երեք կիլոմետր երկարության այս ճանապարհը ներկայում վատ վիճակում է, բայց գործում է: Հաշվի առնելով Հայաստանում շարունակաբար իրականացվող մեծածավալ ճանապարհաշինությունը` ամենայն հավանականությամբ ճանապարհի այս փոքր հատվածը մոտ ապագայում նույնպես կնորոգվի: Ավելին`Հայաստանի Կառավարությունը Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ սկսել է Հյուսիս-Հարավ միջպետական մայրուղու կառուցման ծրագիրը, որով նախատեսվում է Մեղրիից Երևանով մինչև Բավրա կառուցել (վերակառուցել) եվրոպական որակի միջազգային ճանապարհ, որով Իրանը Հայաստանի միջոցով կկապվի Վրաստանի հետ: Այս ճանապարհն անցնում է Երևան - Աշտարակ մայրուղով, ուստի այն նույնպես կարող է մեծապես նպաստել, որ դրան կից ճանապարհները, այդ թվում` դեպի հողակտոր տանող կարճ ճանապարհը նույնպես վերանորոգվեն:
Հողակտորից մոտ 5 կմ հեռավորության վրա կա երկաթուղային կայարան:
Հողակտորին կից անցնում է ոռոգման մայր ջրանցքը, ուստի այս հողերը լիարժեքորեն ապահովված են ոռոգման ջրով: Խմելու ջրի մատակարարումը կարելի է ապահովել Ապարանի ջրագծից, որն անցնում է մայրուղու երկայնքով:
Հողատարածքի վերին հատվածով անցնում է էլեկտրահաղորդման գիծ, որին կարելի է միանալ համապատասխան թույլտվություն ստանալու և տրանսֆորմատոր տեղադրելու միջոցով:
Այս տարածքում հասանելի են հեռախոսային և ինտերնետային կապը բոլոր օպերատորների հետ, ինչպես նաև հեռուստատեսային բոլոր ալիքները:
Հարակից և մոտակա կառույցներն ու ներդրումային ծրագրերը
Մոտավորապես 3 կմ հեռավորության վրա «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերության գործարանն է, որը Հայաստանի խոշորագույն, գերժամանակակից գործարաններից մեկն է - հայկական գինիների ամենամեծ արտահանողն ու բազմաթիվ միջազգային մրցանակների հաղթողը: Ընկերությունն արտադրում է նաև բարձրակարգ կոնյակ և օղիներ: Այս հսկա գործարանը կառուցվել է 2008 թվականին: Այն անկախ Հայաստանի խոշորագույն և ամենահաջողված ներդրումային ծրագրերից մեկն է:
Հողատաարածքի գրեթե հարևանությամբ՝ մոտավորապես 1 կմ հեռավորության վրա, 60-ից ավելի հեկտար տարածքի վրա իրականացվել է ներդրումային մեկ այլ գերժամանակակից ծրագիր - խնձորի այգիների հիմնադրում, որտեղ օգտագործված են գյուղատնտեսության համաշխարհային մակարդակի լավագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ կաթիլային ոռոգում, կարկտապաշտպան ցանցեր, կառավարման ավտոմատացված համակարգեր, էներգախնայողության և շրջակա միջավայրի պաշտպանության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ: Ներդրումային այս հրաշալի ու հաջողված ծրագիրն իրականացվել է Հայաստանի խոշորագույն ներդրումային և բարեգործական ընտանիքներից մեկի կողմից, ովքեր հսկայական ավանդ ունեն նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների, հյուրընկալության, ֆինանսական համակարգի զարգացման և այլ ոլորտներում, ինչպես նաև բարեգործության մեջ:
Մոտավորապես 3 կմ հեռավորության վրա մեկ այլ գինեգործարան է՝ ՎԱՆ ԱՐԴԻ ընկերությունը, որը նույնպես հայտնի է իր որակյալ գինիների արտադրությամբ:
Հողատարածքի գրեթե հարևանությամբ՝ մոտավորապես 300 մետր հեռավորության վրա ամառանոցային գոտի է, որտեղ խիստ մոտավոր գնահատամամբ, 400-ից ավելի ամառանոցային փոքրիկ տնտեսություններ կան՝ 500-1000 քմ մեծության: Մի քանի տների կառուցումն արդեն ավարտված և տները բնակեցված են, սակայն մեծ մասը շինարարությունն անավարտ է, կամ չի սկսված: Այս փոքրիկ համայնքի առկայությունն այստեղ ևս մեկ նախադրյալ է, որ առաջիկա տարիներին այս հատվածում կզարգանան ենթակառուցվածքները պետության, տեղական իշխանությունների, հարևան բիզնեսների և համայնքի անդամների համատեղ ջանքերով:
Հիմնական առավելությունները
Գները մայրուղուն կից (ընդամենը 3կմ հեռու)` 25-50 ԱՄՆ դոլար 1 քառ. մետրի դիմաց:
Գները Երևանում (9 կմ հեռու)` 200-2000 ԱՄՆ դոլար 1 քառ. մետրի դիմաց:
Առաջարկվող հողակտորի գինը՝ ~ 6 ԱՄՆ դոլար 1 քառ. մետրի դիմաց:
Փաստորեն առաջարկվող հողակտորի գինը առնվազն 100 անգամ ցածր է Երևանի ամենաէժան հողերի գնից, որոնք ընդամենը 9 կմ հեռավորության վրա են: Այսպիսի մեծ տարբերությունը չի կարող շարունակվել երկար ժամանակ, քանի որ Երևանի և մոտակա հողերը սահմանափակ են, ու նոր քաղաքաշինությունը հիմնականում ծավալվում է Աշտարակի ուղղությամբ: Ուստի այս հողակտորի գինը մոտ ապագայում կարող է կտրուկ աճել: Կտրուկ աճի համար կարևոր նախադրյալ է նաև սկզբնական ցածր գինը:
Համաճարակից հետո աշխարհում ստեղծվել է մի նոր վիճակ, երբ մարդիկ ձգտում են ապրել խիտ բնակեցված քաղաղքներից դուրս՝ բնության գրկում ունենալ սեփական տուն և հողամաս: Բիզնեսներին նույնպես սկսել են ավելի շատ հետաքրքրել սեփական հողատարածքները՝ գյուղատնտեսական մթերք արտադրելու, սննդամթերքի արտադրություններ հիմնելու և այլ նպատակներով, քանի որ գլոբալ տնտեսության կառուցվածքային փոփոխության արդյունքում՝ գրեթե բոլոր ճյուղերը մեծ անկում ունեցան, պայց պարենային մթերքների արտադրությունը դարձավ ավելի պահանջված, քանի որ այն կապված է մարդկանց առաջնային պահանջի՝ սնվելու հետ: Այս ամենն արդեն իսկ աշխարհում առաջացրել է գյուղատնտեսական հողատարածքների նկատմամբ պահանջարկի աճ, բայց այդ աճը գնալով ավելի ու ավելի կմեծանա:
Ակնհայտ է, որ այս առաջարկը կարճ ժամանակահատվածում գերշահույթ ստանալու համար ներդրումային հիանալի հնարավորություն է:
Հիմնական ժամանակավոր թերությունը
Հիմնական թերությունը 3 կմ ճանապարհի վատ վիճակն է: Սակայն այս ժամանակավոր թերությունն ի վերջո կարող է մեծ առավելություն դառնալ, երբ ճանապարհը վերանորգվի ու շատերի համար բացայատվի Երևանին այդքան մոտ բայց միաժամանակ էկոլոգիապես մաքուր ու խաղաղ գոտին, Արարատի հրաշալի տեսարանով:
Կոնտակտային տվյալներ
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հեռախոս / Viber / WatApp +37491402273
GPS: 40.268744, 44.410830