ՀՈՂԱՏԱՐԱԾՔ Երևանի մոտ (7.5 հա) - ներդրումային լավ հնարավորություն

Հեռավորությունը Երևանից` 9 կմ

Ընդհանուր մակերեսը` 1.6  հեկտար (16,000 ք.մ.)

ԱՐԱՐԱՏԻ և ԵՐԵՎԱՆԻ հրաշալի տեսարան

Գինը` 97,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Երևանի մոտակայքում` 9 կմ հեռավորության վրա վաճառվում է հողատարածք` 16000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Հողատարածքը Հայաստանի գլխավոր ավտոմայրուղիներից մեկից` Երևան-Աշտարակ միջպետական ճանապարհից 3 կմ հեռավորության վրա է՝ ներս ընկած ամառանոցային հատվածում, Աշտարակ չհասած - Պռոշյան գյուղին սահմանակից: Ոռոգման ջուրը՝ մշտական - մայր ջրանցքի կողքին է: Բարձր որակի, մշակված հող է: Նախկինում եղել է խաղողի այգի, ներկայում՝ ցանված է առվույտ, որն ամեն տարի փարթամ բերք է տալիս:

Տարածքը հիմնականում հարթ է, իշխող դիրքից ունի հրաշալի տեսարան դեպի Երևան քաղաքը և Արարատ լեռը:

Մասնավոր սեփականություն է: Բոլոր փաստաթղթերն առկա են, սահմանափակումներ չկան:

Տարածքը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, այդ թվում՝

  1. Որպես շատ լավ ներդրում, քանի որ ունի գնային աճի մեծ պոտենցիալ՝ ընդամենը 9 կմ հեռավորության վրա, Երևանում գները 100-1000 անգամ ավելին են, և այդ հսկայական տարբերությունը աստիճանաբար կհարթվի՝ հիմնականում ի հաշիվ տվյալ հողի գնի անգամներով աճի:
  2. Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, բարձրարժեք մշակաբույսերի և այլ բնամթերքի արտադրության համար, մասնավորապես՝ ծնեբեկ (Aspáragus / Спаржа), պրաս սոխ (Alllum porrum L.), քաղցր եգիպտացորեն և այլն:
  3. Բարձրարժեք տոհմային և բարձր կաթնատու/մսատու անասնապահություն, հնդկահավաբուծություն, ճագարաբուծություն, ջայլամաբուծություն, շենշիլաբուծություն և այլն:   
  4. Շատ հարմար է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, քանի որ երկար տարիներ տվյալ տարածքում և հարակից տարածքներում քիմիական պարարտանյութեր կամ թունանյութեր գրեթե չեն օգտագործվել, շրջակայքում որևէ արտադրություն, կամ վնասակաար նյութերի առկայություն չկա, ինչը զգալիորեն կարող է հեշտացնել օրգանական սերտիֆիկացման գործընթացը:
  5. Ավանդական գյուղատնտեսական նպատակներով՝ ընկույզի, խնձորի, ծիրանի, խաղողի կամ այլ պտղատու այգիներ հիմնելու, կամ ջերմոցային տնտեսություն ստեղծելու, չրանոցների, բանջար-բոստանային կուլտուրաների, եգիպտացորենի կամ այլ նպատակներով:
  6. Անասնապահական համալիր հիմնելու համար, քանի որ ներկայում մոտավորապես 6 հեկտարի վրա արդեն իսկ ցանվել և աճեցվում է առվույտ-որպես անասնակեր: Ի դեպ, առվույտի մշակումը կարող է առանձին շարունակվի՝ վաճառքի նպատակով, բայց զուգահեռաբար իրականացվեն այլ ծրագրեր:
  7. Շատ հարմար վայր է գինու կամ պահածոների գործարան կառուցելու համար:
  8. Հիանալի վայր է հանգստյան գոտու և հյուրընկալության մեծ համալիրի համար, քանի որ շրջակայքը աղտոտված չէ, կառույցներ չկան, կարելի է ասել, որ տարածքը “կուսական” գոտում է, չնայած, որ այդքան մոտ է Երևանին…
  9. Արևային էներգիայի մեծ կայան ստեղծելու համար:
  10. Համապատասխան թույլտվություններ ստանալուց հետո, տարածքը կարող է օգտագործվել նաև քաղաքաշինական նպատակներով՝ որպես նոր բնակելի թաղամաս:
  11. Ագրոտուրիզմի և արկածային տուրիզմի զարգացման համար:
  12. Ձիարշավային տուրիզմի բազա ստեղծելու համար և այլ նպատակներով:

Գյուղատնտեսական նշանակության հողատարածք է. առանց լրացուցիչ թույլտվության և վճարի այն կարելի է օգտագործել գյուղատնտեսության և դրա հետ կապված նպատակներով, այդ թվում` ագրոտուրիզմ, վրանային ավան կամ հանգստի գոտի և այլն: Այստեղ կարելի է հիմնել հրաշալի մեծ այգի (ծիրանի, դեղձի, խնձորի, ընկույզի, սալորի, խաղողի և այլն), ջերմոց կամ ագարակ:

Ծանր կոնստրուկցիաներով, քարով, բետոնով կապիտալ շինարարության համար թույլտվություն կարելի է ստանալ դիմելով համապատասխան պետական մարմնին` փոխելու հողի օգտագործման նպատակը: Դրա համար կարող է պահանջվել օրենքով սահմանված լրացուցիչ վճար:

Ենթակառուցվածքները

Մայրուղուց հողատարածք կարելի է հասնել գյուղական ոչ-ասֆալտապատ ճանապարհով: Երեք կիլոմետր երկարության այս ճանապարհը ներկայում վատ վիճակում է, բայց գործում է: Հաշվի առնելով Հայաստանում շարունակաբար իրականացվող մեծածավալ ճանապարհաշինությունը` ամենայն հավանականությամբ ճանապարհի այս փոքր հատվածը մոտ ապագայում նույնպես կնորոգվի: Ավելին`Հայաստանի Կառավարությունը Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ սկսել է Հյուսիս-Հարավ միջպետական մայրուղու կառուցման ծրագիրը, որով նախատեսվում է Մեղրիից Երևանով մինչև Բավրա կառուցել (վերակառուցել) եվրոպական որակի միջազգային ճանապարհ, որով Իրանը Հայաստանի միջոցով կկապվի Վրաստանի հետ: Այս ճանապարհն անցնում է Երևան - Աշտարակ մայրուղով, ուստի այն նույնպես կարող է մեծապես նպաստել, որ դրան կից ճանապարհները, այդ թվում` դեպի հողակտոր տանող կարճ ճանապարհը նույնպես վերանորոգվեն:      

Հողակտորից մոտ 5 կմ հեռավորության վրա կա երկաթուղային կայարան:

Հողակտորին կից անցնում է ոռոգման մայր ջրանցքը, ուստի այս հողերը լիարժեքորեն ապահովված են ոռոգման ջրով: Խմելու ջրի մատակարարումը կարելի է ապահովել Ապարանի ջրագծից, որն անցնում է մայրուղու երկայնքով:

Հողատարածքի վերին հատվածով անցնում է էլեկտրահաղորդման գիծ, որին կարելի է միանալ համապատասխան թույլտվություն ստանալու և տրանսֆորմատոր տեղադրելու միջոցով:

Այս տարածքում հասանելի են հեռախոսային և ինտերնետային կապը բոլոր օպերատորների հետ, ինչպես նաև հեռուստատեսային բոլոր ալիքները:

Հարակից և մոտակա կառույցներն ու ներդրումային ծրագրերը

Մոտավորապես 3 կմ հեռավորության վրա «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերության գործարանն է, որը Հայաստանի խոշորագույն, գերժամանակակից գործարաններից մեկն է - հայկական գինիների ամենամեծ արտահանողն ու բազմաթիվ միջազգային մրցանակների հաղթողը: Ընկերությունն արտադրում է նաև բարձրակարգ կոնյակ և օղիներ: Այս հսկա գործարանը կառուցվել է 2008 թվականին: Այն անկախ Հայաստանի խոշորագույն և ամենահաջողված ներդրումային ծրագրերից մեկն է:

Հողատաարածքի գրեթե հարևանությամբ՝ մոտավորապես 1 կմ հեռավորության վրա, 60-ից ավելի հեկտար տարածքի վրա իրականացվել է ներդրումային մեկ այլ գերժամանակակից ծրագիր - խնձորի այգիների հիմնադրում, որտեղ օգտագործված են գյուղատնտեսության համաշխարհային մակարդակի լավագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ կաթիլային ոռոգում, կարկտապաշտպան ցանցեր, կառավարման ավտոմատացված համակարգեր, էներգախնայողության և շրջակա միջավայրի պաշտպանության նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ: Ներդրումային այս հրաշալի ու հաջողված ծրագիրն իրականացվել է Հայաստանի խոշորագույն ներդրումային և բարեգործական ընտանիքներից մեկի կողմից, ովքեր հսկայական ավանդ ունեն նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների, հյուրընկալության, ֆինանսական համակարգի զարգացման և այլ ոլորտներում, ինչպես նաև բարեգործության մեջ:

Մոտավորապես 3 կմ հեռավորության վրա մեկ այլ գինեգործարան է՝ ՎԱՆ ԱՐԴԻ ընկերությունը, որը նույնպես հայտնի է իր որակյալ գինիների արտադրությամբ:

Հողատարածքի գրեթե հարևանությամբ՝ մոտավորապես 300 մետր հեռավորության վրա ամառանոցային գոտի է, որտեղ խիստ մոտավոր գնահատամամբ, 400-ից ավելի ամառանոցային փոքրիկ տնտեսություններ կան՝ 500-1000 քմ մեծության: Մի քանի տների կառուցումն արդեն ավարտված և տները բնակեցված են, սակայն մեծ մասը շինարարությունն անավարտ է, կամ չի սկսված: Այս փոքրիկ համայնքի առկայությունն այստեղ ևս մեկ նախադրյալ է, որ առաջիկա տարիներին այս հատվածում կզարգանան ենթակառուցվածքները պետության, տեղական իշխանությունների, հարևան բիզնեսների և համայնքի անդամների համատեղ ջանքերով:

Հիմնական առավելությունները

  • Շատ լավ ներդրումային հնարավորություն է կապիտալիզացիայի և գերշահույթ ստանալու համար տեսանելի ապագայում ՝ ի հաշիվ գնի ակնկալվող շեշտակի աճի:
  • Մոտ է Երևանին, միաժամանակ էկոլոգիապես մաքուր և խաղաղ գոտում է:
  • Հողի որակը, բերրիությունը և օրգանական գյուղատնտեսություն զարգացնելու հնարավորությունը:
  • Արարատ լեռան հրաշալի տեսարան` իշխող դիրքից:
  • Գինը. շատ լավ, մատչելի գին է` մայրուղուն կից և Երևանի հողերի գների համեմատ: Պատկերացնելու համար համեմատեք.

Գները մայրուղուն կից (ընդամենը 3կմ հեռու)` 25-50 ԱՄՆ դոլար 1 քառ. մետրի դիմաց:

Գները Երևանում (9 կմ հեռու)` 200-2000 ԱՄՆ դոլար 1 քառ. մետրի դիմաց:

Առաջարկվող հողակտորի գինը՝ ~ 6 ԱՄՆ դոլար 1 քառ. մետրի դիմաց:  

Փաստորեն առաջարկվող հողակտորի գինը առնվազն 100 անգամ ցածր է Երևանի ամենաէժան հողերի գնից, որոնք ընդամենը 9 կմ հեռավորության վրա են: Այսպիսի մեծ տարբերությունը չի կարող շարունակվել երկար ժամանակ, քանի որ Երևանի և մոտակա հողերը սահմանափակ են, ու նոր քաղաքաշինությունը հիմնականում ծավալվում է Աշտարակի ուղղությամբ: Ուստի այս հողակտորի գինը մոտ ապագայում կարող է կտրուկ աճել: Կտրուկ աճի համար կարևոր նախադրյալ է նաև սկզբնական ցածր գինը:

Համաճարակից հետո աշխարհում ստեղծվել է մի նոր վիճակ, երբ մարդիկ ձգտում են ապրել խիտ բնակեցված քաղաղքներից դուրս՝ բնության գրկում ունենալ սեփական տուն և հողամաս: Բիզնեսներին նույնպես սկսել են ավելի շատ հետաքրքրել սեփական հողատարածքները՝ գյուղատնտեսական մթերք արտադրելու, սննդամթերքի արտադրություններ հիմնելու և այլ նպատակներով, քանի որ գլոբալ տնտեսության կառուցվածքային փոփոխության արդյունքում՝ գրեթե բոլոր ճյուղերը մեծ անկում ունեցան, պայց պարենային մթերքների արտադրությունը դարձավ ավելի պահանջված, քանի որ այն կապված է մարդկանց առաջնային պահանջի՝ սնվելու հետ: Այս ամենն արդեն իսկ աշխարհում առաջացրել է գյուղատնտեսական հողատարածքների նկատմամբ պահանջարկի աճ, բայց այդ աճը գնալով ավելի ու ավելի կմեծանա:        

Ակնհայտ է, որ այս առաջարկը կարճ ժամանակահատվածում գերշահույթ ստանալու համար ներդրումային հիանալի հնարավորություն է:

Հիմնական ժամանակավոր թերությունը

Հիմնական թերությունը 3 կմ ճանապարհի վատ վիճակն է: Սակայն այս ժամանակավոր թերությունն ի վերջո կարող է մեծ առավելություն դառնալ, երբ ճանապարհը վերանորգվի ու շատերի համար բացայատվի Երևանին այդքան մոտ բայց միաժամանակ էկոլոգիապես մաքուր ու խաղաղ գոտին, Արարատի հրաշալի տեսարանով:

Կոնտակտային տվյալներ

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հեռախոս / Viber / WatApp +37491402273

GPS:  40.268744, 44.410830

2125