ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերություն
ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերությունը Հայաստանում մսամթերք արտադրող ամենափորձառու և լավագույն ընկերություններից մեկն է: Բարձրորակ համեղ արտադրանքի, սննդի անվտանգության միջազգային նորմերին համապատասխանության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության և, ամենակարևորը՝ ազնիվ աշխատանքի շնորհիվ՝ այս ընկերությունը վաղուց ձեռք է բերել բարի համբավ ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլև տարածաշրջանում և արտասահմանում:
Եվ հենց դրա շնորհիվ, ի թիվս նախկինում ձեռք բերված բազմաթիվ մրցանակների, 2011 թվականին ԱՊՀ 11 երկրների թվում՝ արտադրանքի և ծառայությունների որակի բանագավառում բարձր նվաճման համար ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերությունը ստացավ ԱՊՀ հատուկ մրցանակ և ճանաչվեց մրցույթի դափնեկիր:
Ընկերությունը բազմաթիվ անգամներ ստացել է միջազգային, կառավարական, հասարակական, մասնագիտական, փորձագիտական և այլ կառույցների վստահությունն ու գնահտանքը, բազմաթիվ պարգևներ, շահել է մրցանակներ, բայց ամենակարևորը՝ վաստակել է սպառողի՝ ժողովրդի վստահությունն ու սերը:
Եվ այդ առումով, ընկերությունը արդարացրել է իր անունը՝ Բարի Սամարացի, որը կապված է հնագույն առակներից մեկի հետ, համաձայն որի՝ հին ժամանակներում մի բարի սամարացի օգնում է ճամփին ընկած վիրավոր մարդուն, այն դեպքում, երբ շատերն անտարբեր անցնում էին նրա կողքով:
Բարի Սամարացին (ով ըստ այլաբանության հենց ինքը Հիսուսն է), դարմանում է վիրավոր մարդու վերքերը, տանում նրան մի իջևանատուն, հոգում է առաջնային ծախսերը և գումար թողնելով իջևանատիրոջ մոտ՝ պատգամում է շարունակել օգնությունը, մինչև իր վերադարձը (և դա էլ մեկնաբանվում է որպես Հիսուսի երկրորդ վերադարձ): Այլ խոսքով՝ ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերությունն իր գործունեության հիմքում դրել է մարդկանց ազնիվ աշխատանքով օգնելու սկզբունքը, և այդ սկզբունքին մնացել է հավատարիմ:
ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին Հովհաննես Հովակիմյանի կողմից, ով իր գործի իսկական նվիրյալն է:
Ընկերությունն ունի միջազգային չափանիշներին համապատասխանող բարձրորոակ արտադրանք տալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ բարձրակարգ մասնագետներ, գերմանական, շվեյցարական ժամանակակից այլ սարքավորումներ, որակի կառավարման արդյունավետ համակարգ և սննդի անվտանգության մշտական վերահսկողություն:
Ընկերությունը ներկայում ունի մոտ 200 տեսակի արտադրատեսակներ, որոնք կարելի է խմբավորել հետևալ հիմնական խմբերում՝
· Նախուտեստներ, այդ թվում՝ ֆիլե, ապխտած հավ, մսային ռուլետներ, սուջուխ, բաստուրմա և այլ տեսականի
· Հում ապխտած երշիկներ
· Կիսաապխտած երշիկներ
· Եփած երշիկներ
· Նրբերշիկներ
· Կիսապատրաստվածքներ
ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերության արտադրանքը հավաստագրված է ISO-9001, ISO-22000 որակի կառավարման միջազգային համակարգով: Ընկերությունը EHEDG եվրոպական կազմակերպության հետ համատեղ ապահովում է սանիտարական և հիգիենիկ միջազգային նորմերի պահպանությունը արտադրական ամբողջ շղթայի ընթացքում:
Բարի Սամարացի ընկերությունը իր երկարատճ բարեխիղճ աշխատանքի շնորհիվ արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցնակների, դիպլոմների, պատվոգրերի, մեդալների և ամենակարևորը՝ լայն հանրության վստահությանը: Այդ պարգևների թիվն այնքան մեծ է, որ անգամ թվարկելն ու դրանց կարդալը շատ երկար ժամանկ կխլի: Բայց հատկապես պետք է նշել դրանցից մի քանիսը՝
· 2011 թվականին ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերությունը ստացավ ԱՊՀ հատուկ մրցանակ և դափնեկրի կոչում որակի բարձր նվաճումների համար:
· ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերությունը բազմաթիվ անգամներ ստացել է Հայաստանի սպառողների միության պատվոգեր և մրցանակներ:
· Ընկերությունը բազմիցս արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի պատվոգրերին:
· ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերությունը բազմաթիվ անգամներ հաղթող է ճանաչվել և ստացել է Համազգային վստահություն մրցանակաբաշխության մրցանակներ տարբեր նոմինացիաներում:
· Ընկերությունը ստացել է բազմաթիվ այլ հեղինակավոր, տեղական և միջազգային կազմակերպությունների դիպլեմներ, մրցանակներ ու պատվորգրեր:
Բայց, ինչպես արդեն նշվեց, ամենակարևոր գնահատականը տվել է ժողովուրդը, սպառողը, մարդիկ, ովքեր գնահատել են ընկերության ազնիվ աշխատանքը՝ տարիներ շարունակ տեսնելով բարձր որակի համեղ արտադրանք, անվտանգ սնունդ իրենց ընտանիքիների ու երեխաների համար:
Որակը եղել է ու կա այս ընկերության հիմնական այցեքարտը: Եվ պատահական չէ, որ ընկերության կարգախոսը կապված է մշտապես որակյալ արտադրանք տալու պատրաստակամության հետ:
ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ ընկերության կարգախոսն է՝
Մենք երբեք չենք մոռանում, որ Դուք ունեք ընտրություն…
Կոնտակտային տվյալներ
Հասցե՝ Նոր Արեշ 22 փ., 117/7, Երևան 0020, Հայաստան
Հեռ. 1: + (374 10) 47-25-50
Հեռ. 2: + (374 10) 47-48-43
http://barisamaratsi.am
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ Fb: https://www.facebook.com/barisamaratsi.am/