Ինչպես փող աշխատել։ Արագ ուսուցում՝ 2 ժամ: (091) 37-17-47

ԱՄՈՒՐ ՀԻՄՔԸ հաջողության երաշխիքն է

Փող աշխատելու 2 հիմնական ուղիներ կան՝ գտնել լավ աշխատանք կամ հիմնել սեփական գործ:

Երկու դեպքում էլ կան կարևոր նշանակություն ունեցող սկզբնական քայլեր՝ որոնց միջոցով կարող եք հասնել հաջողության:

  • Եթե խոսքը աշխատանք գտնելու մասին է - պետք է վերլուծեք Ձեր կարողությունները, գտնեք և ուսումնասիրեք պոտենցիալ գործատուներին, ճիշտ ձևով կազմեք Ձեր կենսագրականը՝ CV-ն, ճիշտ ձևով դիմեք և ներկայանաք հարցազրույցին, տիրապետեք այդ ամբողջ գործընթացի հմտություններին ու “գաղտնիքներին”, քանի որ ամեն “մանրուք” կարող է վճռական նշանակություն ունենալ աշխատանքի ընդունվելու համար:
  • Եթե խոսքը վերաբերում է սեփական գործ սկսելուն, կամ եղածը զարգացնելուն՝ նույնպես շատ կարևոր է իմանալ սկզբնական կարևոր քայլերը, դրանց հաջորդականությունը, վերլուծել բիզնես գաղափարի կենսունակությունը, շուկա մուտք գործելու հմտություններն ու գաղտնիքները, իմանալ վաճառելու արվեստը և այլն: Մարդիկ հաճախ մտածում են, թե բիզնես սկսելու հիմնական նախապայմանը փող ունենալն է, սակայն դա սխալ մոտեցում է: Բիզնես կարելի է սկսել նույնիսկ առանց փողի, կամ շատ փոքր գումարով: Կարևորը՝ կենսունակ բիզնես գաղափար ունենալն է և ճիշտ ձևով հիմքերը դնելու կարողությունը:

ԱՄՐԵՆԻ զորեղացման կենտրոնի այս նախաձեռնության նպատակն է՝ սեղմ ժամկետում, 1-2 ժամվա ընթացքում, անհատական կամ փոքր խմբային ուսուցման միջոցով, մարդկանց տալ այնպիսի հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագա ամբողջ կյանքի և գործունեության համար կլինեն հաջողության հասնելու կարևոր գրավական: Մեր նպատակն է նաև այս ծրագիրը հասանելի դարձնել հնարավորինս մեծ թվով մարդկանց համար, ուստի ընտրել ենք ինտենսիվ ուսուցման և խորհրդատվության տարբերակը՝ մատչելի ու ժամանակ խնայող:

Ուսոցում-խորհրդատվությունը կիրականացվի Հայաստանի և արտասահմանյան առաջատար համալսարաններում կրթություն ստացած և աշխատանքային ու գործնական մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից՝ անմիջական զրույց-քննարկումների ձևով, Երևանի կենտրոնի մեր գրասենյակներից մեկում, կամ մոտակա բիզնես կենտրոնում, կամ այլ տեղ՝ կախված նպատակահարմարությունից:

Ինտենսիվ անհատական դասընթացի (խորհրդատվության) տևողությունը՝ 1 կամ 2 ժամ է (կախված Ձեր ընտրությունից, նվազագույնը 1 ժամ): Մեկ ժամվա արժեքը՝ 12,000 դրամ / մեկ անձի համար:

Մեկ կամ երկու ժամում մենք Ձեզ կփոխանցենք մեր փորձն ու այնպիսի հմտություններ ու գիտելիքներ, որոնք Դուք հետագայում կօգտակործեք Ձեր ամբողջ կյանքում, աշխատանքում և սեփական գործում՝ հաջողության հասնելու համար: Նաև կտանք կոնկրետ Ձեր խնդրին վերաբերող արդյունավետ խորհրդատվություն:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հեռախոս՝ + (374 91) 37-17-47

Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հասցե` Երևան 0010, Կենտրոն, Ամիրյան 3

Աշխատանքային օրերը և ժամերը՝ ամեն օր, ժամը առավոտյան 9-ից 20:00

2674