ՄԻ ՍՊԱՆԵՔ ՁԵՐ ՍԵՐԸ
Միմյանց սիրող շատ մարդիկ բաժանվում են հենց այնպես՝ մի անհեթեթ վեճի կամ դիպվածի պատճառով: Ավելի ճիշտ՝ վիճում են ու հետո չեն կարողանում հաշտվել, չնայած, շատ հաճախ, երկուսն էլ հոգու խորքում ուզում են միանալ կրկին, բայց տարբեր հանգամանքների պատճառով չեն կարողանում հաշտվել…Արդյունքում՝ կորցնում են միմյանց, կորցնում են իրենց սերը, դրա հետ մեկտեղ՝ կյանքի բերկրանքը, հանգսիտը, քունը, երբեմն՝ նաևգործը, աշխատանքը, առողջությունը…
Երբեմն բաժանման պատճառ են դառնում ավելի խորքային պատճառներ, որոնք կուտակվում են ամիսների, տարիների ընթացքում, ու մի օր “պայթում են” անսպասելի բարդ հետևանքներով:
Երկու դեպքում էլ հնարավոր է լուծում գտնել՝ հնարավոր է հաշտվել, հետ բերել սիրած մարդուն և ավելի մեծ սիրո ուժով շարունակել երջանիկ կյանքը…Բայց դրա համար պետք է ունենալ պայքարելու կամք և որոշ գիտելիքներ ու հմտություներ, ինչպես նաև ծանոթանալ այլ մարդկանց փորձին:
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հաշտությունը կարծես թաքնված լինի մի դռան հետևում, որն ունի բազմաթիվ փականներ: Մեր խնդիրն է օգնել՝ Ձեզ, որ գտնեք բանալիները:
Կոնկրետ ինչ քայլերի միջոցով կարելի է հասնել այդ արդյունքին - ինչպես կարելի է հաշտվել սիրած մարդու հետ? Սա հեշտ լուծվող խնդիր չէ: Ու, չնայած, որ կան ընդհանուր օրինաչափություններ՝ յուրաքանչյուր դեպքը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի ու վերլուծվի առանձին: Մենք կանենք առավելագույն հնարավորը՝ Ձեզ օգտակար լինելու համար:
Հաշտության ուղիները կարող են լինել տարբեր: Բայց կարևոր ճանապարհներից մեկը անձի կարծրացած սահմաններից դուրս՝ “ապահով միջավայրում” սեփական խնդիրները վերլուծելու կարողությունն է: Մեր դերն այդ միջավայրի ստեղծումն է և ընթացքում՝ Ձեր ուղեկիցն ու խորհրդատուն լինելը:
Մեր փորձն ու գիտելիքները Ձեզ փոխանցելով, միասին աշխատելով, կօգնենք Ձեզ, որ ինքներդ գտնեք խնդրի լուծումը: Միասին կվերլուծենք իրավիճակը և կփորձենք կառուցել ճիշտ քայլերի հաջորդականություն, որոնք կարող են հանգեցնել դրական արդյունքի:
Միասին կքննարկենք ու կպարզաբանենք մի շարք հարցերի պատասխանները, այդ թվում՝
- Որն է ամենակարևորը վեճի ժամանակ?
- Ինչ անել վեճից հետո?
- Ինչպես խելացիորեն և պատվով պայքարել սիրած մարդուն վերադարձնելու համար?
- Հաշտության հիմնասյուները
- Ինչպես ազատվել խոսքի “թակարդներից”?
- Ով պետք է անի առաջին քայլը?
- Ինչ պետք է անի և ինչ չպետք է անի տղամարդը?
- Ինչ պետք է անի և ինչ չպետք է անի կինը?
- Ինչպես հաղթահարել բաժանումը և միանալ ավելի ամուր սիրով?
- Ինչպես կանխել հաջորդ վեճը կամ բաժանումը?
Վերոհիշյալ հարցերից բացի, մանրամասն կքննարկվեն նաև կոնկրետ անձի և ստեղծված իրավիճակի հանգամանքները, կտրվեն համապատասխան խորհուրդներ, կներկայացվեն մեթոդներ և գործիքներ, որոնք կարող են օգտկար լինել տվյալ դեպքում:
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ
ԱՄՐԵՆԻ անձի զորեղացման կենտրոնը տրամադրում է հոգեբանական, մասնագիտական բազմակողմանի խորհրդատվություն՝ մարդուն հոգեպես և ֆիզիկապես ամրապնդելու և անձնական խնդիրները հաղթահարելու համար:
Այստեղ Դուք կգտնեք փորձառու մասնագետների, ովքեր տարբեր ոլորտներում ունեն կյանքի մեծ փորձ, հմտություններ և գիտելիքներ, կգտնեք մարդկանց, ովքեր դժվարություններ հաղթահարելու սեփական ճանապարհն են անցել և պատրաստ են Ձեզ հետ միասին աշխատելու, պայքարելու, որպեսզի Դուք նույնպես կարողանաք ուժ հավաքել, հաղթահարել դժվարություններն ու զգալ երջանիկ կյանքի բերկրանքը:
Անձնական խնդիրներին վերաբերող բոլոր զրույցների, հանդիպումների, այցելությունների և ինֆորմացիայի գաղտնիությունը երաշխավորվում է:
ՔԱՅԼ 1 - Զանգ կամ e-mail հարցում (ճշտում):
Զանգում եք մեզ - կարճատև հեռախոսային զրույցի ընթացքում ընդհանրական՝ առանց մանրամասների ներկայացնում եք Ձեզ անհանգստացնող խնդիրը, ինչպես նաև ստանում եք այցի հետ կապված Ձեզ հետաքրքրող հարցերի պարզաբանում: Նշանակվում է հանդիպման օր և ժամ:
ՔԱՅԼ 2 - Առաջին այցը:
Հանդիպումներն ու զրույցները սովորաբար լինում են մեր գրասենյակի բակի այգում (Երևանի կենտրոնում, Այգեստան թաղամաս): Անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղ: Առաջին այցի հիմնական նպատակը փոխադարձ ծանոթությունն է, ինչպես նաև թեմայի և հարցերի շրջանակի ճշտումը:
Ճշտումից հետո տրվում է բացատրություն հետագա ընթացքի, այդ թվում՝ վճարումների մասին: Աշխատանքը, սովորաբար, սկսվում է հենց նույն օրը, որի դիմաց վճարումը կախված է կոնկրետ խնդրից, բարդությունից, ծավալից և ժամանակից, այցերի քանակից:
ՔԱՅԼ 3 - Աշխատանք մասնագետի (մասնագետների) հետ:
Պարզ խնդիրների դեպքում՝ նույն օրը, այլ դեպքերում՝ ըստ ժամանակացույցի, սկսվում է աշխատանք տվյալ անձի հետ: Այդ աշխատանքը սովորաբար իրականացվում է ընկերական, անմիջական զրույցների ձևով, հաճելի միջավայրում՝ այգում, մաքուր օդին, հարմարավետ բազմոցին նստած, սեղանի շուրջ, կամ այլ տեղ: Ներկայացվում է իրավիճակը, խնդիրները, սկսվում է մանրամասն վերլուծություն, քննարկումներ, անհարաժեշտության դեպքում՝ նեղ մասնագիտական դիտարկումներ և վերլուծություններ: Քայլ առ քայլ վեր է հանվում է խնդիրն իր ամբողջ ծավալով և արմատներով, կատարվում է համակողմանի վերլուծություն, որից հետո սկսվում է բազմակողմանի խորհրդատվությունը, առանձին խնդիրների դեպքում՝ նեղ մասնագիտական ցուցումներով և այլն:
ՔԱՅԼ 4 - Հիմնական ծրագրի ավարտ և արդյունքների գնահատում:
Հիմնական ծրագրի (կուրսի) ավարտից հետո, ինչպես նաև ընթացքում, փոխադարձ քննարկվում են այցերի օգտակարությունն ու արդյունքները: Մեր խնդիրն է՝ օգնել Ձեզ գտնելու ուղիներ, որոնք կբարելավեն Ձեր կյանքի որակը, կամրապնդեն Ձեզ հոգեպես ու ֆիզիկապես և հնարավորություն կտան ինքնուրույն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Մեր աշխատանքի դիմաց գումար ստանալուց առաջ՝ մենք պետք է համոզված լինենք, որ Դուք արդյունք եք տեսնում և գնահատում եք մեր աշխատանքը:
ԱՄՐԵՆԻ - անձի զորեղացման կենտրոն
Հասցե՝ Երևան 0040, Կենտրոն, Այգեստան թաղամաս, Ֆիզկուլտուրնիկների փողոց N48
Հեռախոս՝ + (374 91) 37-17-47
Էլ. փոստ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Աշխատանքային օրերը և ժամերը՝ ամեն օր, ժամը առավոտյան 8-ից 21:00