ԱՄՐԵՆԻ - անձի զորեղացման կենտրոն

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է:

Եթե Ձեր հոգին ալեկոծված է, կամ ֆիզիկապես տկար եք - երջանիկ լինել չեք կարող: Պիտի խաղաղվեք և առողջ լինեք: Իսկ խաղաղության հասնելու ճանապարհը զորեղացումն է՝ պետք է ուժեղ լինեք, որ ապրեք խաղաղության մեջ:

Մենք Ձեզ չենք տալու պատրաստի լուծումներ այս կամ այն խնդրի համար: Մենք օգնելու ենք՝ միասին վերլուծելու, հասկանալու Ձեզ տանջող ցավերը, վատ մտքերն ու խնդիրները, դրանց առաջացման պատճառները և օգնելու ենք Ձեզ՝ կայացնելու ճիշտ որոշումներ՝ հոգեպես ու ֆիզիկապես ամրապնդվելու, ուժ հավաքելու և այդ վիճակից դուրս գալու համար: Ավելին, մենք միասին պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որ Դուք այլևս երբեք չզգաք մեր կարիքը և ինքնուրույն հաղթահարեք կյանքի տարբեր իրավիճակների հետ կապված բոլոր խնդիրիները:

Ստանձնեք պատասխանատվություն՝ ինքնուրույն տնօրինելու Ձեր սեփական կյանքն ու կարիերան:

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ 

անձի զորեղացման կենտրոնը տրամադրում է հոգեբանական, մասնագիտական բազմակողմանի խորհրդատվություն՝ մարդուն հոգեպես և ֆիզիկապես ամրապնդելու և անձնական խնդիրները հաղթահարելու համար:       

Այստեղ Դուք կգտնեք փորձառու մասնագետների, ովքեր տարբեր ոլորտներում ունեն կյանքի մեծ փորձ, հմտություններ և գիտելիքներ, կգտնեք մարդկանց, ովքեր դժվարություններ հաղթահարելու սեփական ճանապարհն են անցել և պատրաստ են Ձեզ հետ միասին աշխատելու, պայքարելու, որպեսզի Դուք նույնպես կարողանաք ուժ հավաքել, հաղթահարել դժվարություններն ու զգալ երջանիկ կյանքի բերկրանքը:

Անձնական խնդիրներին վերաբերող բոլոր զրույցների, հանդիպումների, այցելությունների և ինֆորմացիայի գաղտնիությունը երաշխավորվում է:

ՔԱՅԼ 1 - Զանգ կամ e-mail հարցում (ճշտում):

Զանգում եք մեզ - կարճատև հեռախոսային զրույցի ընթացքում ընդհանրական՝ առանց մանրամասների ներկայացնում եք Ձեզ անհանգստացնող խնդիրը, ինչպես նաև ստանում եք այցի հետ կապված Ձեզ հետաքրքրող հարցերի պարզաբանում: Նշանակվում է հանդիպման օր և ժամ:

ՔԱՅԼ 2 - Առաջին այցը:

Հանդիպումներն ու զրույցները սովորաբար լինում են մեր գրասենյակի բակի այգում (Երևանի կենտրոնում, Այգեստան թաղամաս): Անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղ: Առաջին այցի հիմնական նպատակը փոխադարձ ծանոթությունն է, ինչպես նաև թեմայի և հարցերի շրջանակի ճշտումը:

Ճշտումից հետո տրվում է բացատրություն հետագա ընթացքի, այդ թվում՝ վճարումների մասին: Աշխատանքը, սովորաբար, սկսվում է հենց նույն օրը, որի դիմաց վճարումը կախված է կոնկրետ խնդրից, բարդությունից, ծավալից և ժամանակից, այցերի քանակից:

ՔԱՅԼ 3 - Աշխատանք մասնագետի (մասնագետների) հետ:               

Պարզ խնդիրների դեպքում՝ նույն օրը, այլ դեպքերում՝ ըստ ժամանակացույցի, սկսվում է աշխատանք տվյալ անձի հետ: Այդ աշխատանքը սովորաբար իրականացվում է ընկերական, անմիջական զրույցների ձևով, հաճելի միջավայրում՝ այգում, մաքուր օդին, հարմարավետ բազմոցին նստած, սեղանի շուրջ, կամ այլ տեղ: Ներկայացվում է իրավիճակը, խնդիրները, սկսվում է մանրամասն վերլուծություն, քննարկումներ, անհարաժեշտության դեպքում՝ նեղ մասնագիտական դիտարկումներ և վերլուծություններ: Քայլ առ քայլ վեր է հանվում է խնդիրն իր ամբողջ ծավալով և արմատներով, կատարվում է համակողմանի վերլուծություն, որից հետո սկսվում է բազմակողմանի խորհրդատվությունը, առանձին խնդիրների դեպքում՝ նեղ մասնագիտական ցուցումներով և այլն:   

ՔԱՅԼ 4 - Հիմնական ծրագրի ավարտ և արդյունքների գնահատում:

Հիմնական ծրագրի (կուրսի) ավարտից հետո, ինչպես նաև ընթացքում, փոխադարձ քննարկվում են այցերի օգտակարությունն ու արդյունքները: Մեր խնդիրն է՝ օգնել Ձեզ գտնելու ուղիներ, որոնք կբարելավեն Ձեր կյանքի որակը, կամրապնդեն Ձեզ հոգեպես ու ֆիզիկապես և հնարավորություն կտան ինքնուրույն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Մեր աշխատանքի դիմաց գումար ստանալուց առաջ՝ մենք պետք է համոզված լինենք, որ Դուք արդյունք եք տեսնում և գնահատում եք մեր աշխատանքը: 

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

Միջանձնային և ներանձնային խնդիրներ

  • Ինչպես հաշտվել սիրած մարդու հետ
  • Ինչպես ազատվել նախորդին հիշելուց
  • Սիրում է, թե չի սիրում - ինչպես պարզել
  • Ինչպես հրապուրել աղջկան / կնոջը
  • Ինչպես հրապուրել տղային / տղամարդուն
  • Ինչպես պահել սիրած կնոջը
  • Ինչպես պահել սիրած տղամարդուն
  • Ինչպես պահպանել սիրո կրակը ընտանիքում
  • Միայնակության հաղթահարում
  • Տարիքային ճգնաժամի հաղթահարում
  • Բարդույթներից ձերբազատում
  • Մանկական հոգեբանական, էմոցիոնալ և սեռական տրավմաների բուժում
  • Ինքնագնահատականի վերականգնում և ամրապնդում
  • Ինքնավստահության աճի խթանում
  • Կյանքը զգալու և վայելելու զգացողության վերականգնում

Աշխատանքային և գործնական հարաբերություններ

  • Ինչպես գտնել աշխատանք
  • Ինչպես պահել աշխատանքը և խուսափել կրճատումներից
  • Ինչպես հաստատել լավ հարաբերություններ աշխատանքային ընկերների հետ
  • Ինչպես ձեռք բերել ղեկավարի վստահությունն ու գնահատանքը
  • Ինչպես գտնել և ընտրել լավ գործընկերներ
  • Ինչպես վաստակել գործընկերների վստահությունն ու հավատարմությունը
  • Ինչպես ձեռք բերել ենթակաների հարգանքն ու հավատարմությունը
  • Ինչպես կանխել կամ հարթել կոնֆլիկտները կոլեկտիվում
  • Ինչպես կանխել կամ ազատվել անձնական ոտնձգություններից աշխատանքի մեջ
  • Ինչպես հասնել աշխատավարձի բարձրացման ղեկավարության կողմից

Անձնային աճ, հատկությունների հղկում, հմտություններ

  • Առաջնորդելու հմտությունների զարգացում
  • Թիմային աշխատանքի և կառավարման հմտությունների ձեռքբերում
  • Ստրատեգիայի ընտրության գործիքներին տիրապետում
  • Խնդիրների լուծման հմտությունների զարգացում
  • Որոշումների կայացման կատարելագործում
  • Ծրագրի կառավարման արվեստ
  • Ժամանակի պլանավորում և արդյունավետ օգտագործում
  • Սթրեսի կառավարում և հաղթահարում
  • Հաղորդակցվելու հմտություններ
  • Ստեղծագործական և նորարարական կարողությունների զարգացում
  • Սովորելու հմտություններ
  • Կարիերային աճի հմտություններ

Փող աշխատելու արվեստը

  • Ինչպես գումար վաստակել և հարստանալ
  • Ինչպես հիմնել սեփական գործ / բիզնես
  • Ինչպես փորձարկել նոր բիզնես գաղափարը և համոզվել, որ կաշխատի
  • Վաճառելու արվեստը
  • Ինչպես գտնել նոր հաճախորդներ և պահել եղածներին
  • Առողջ բիզնես ունենալու ճիշտ հիմքերը - ինչից սկսել
  • Ինչպես գտնել և “պատրաստել” լավ աշխատողներ
  • Մարդկային ռեսուրսների կառավարումը – որպես բիզնեսի հաջողության գրավական
  • Ինչպես գտնել ներդրողներ
  • Ներդրումային բանակցություններ
  • Ինչպես պատրաստել գրավիչ առաջարկ ներդրողների կամ գնորդների համար

Ինտիմ կյանք

  • Ինտիմ հարաբերություններ և դրանց սինխրոնիզացիա
  • Զույգային ներդաշնակության խանգարումների կարգավորում
  • Ինտիմ ցանկությունների անհամապատասխանությունների հարթում
  • Ինտիմ կյանքի հանդեպ հետաքրքրության վերականգնում
  • Տղամարդու սեռական թուլության հաղթահարում և ուժերի վերականգնում
  • Կնոջ սեռական սառնության հաղթահարում
  • Ինտիմ կյանքում վաղաժամ ավարտի կարգավորում
  • Ինտիմ կյանքում ավարտի անկարողության հաղթահարում
  • Բարդ և դժվար հասանելի օրգազմի կարգավորում
  • Ինտիմ կյանքում ցավային խանգարումների լուծում
  • Վագինիզմ (կնոջ “փակված” վիճակ)
  • Ինտիմ կյանքի հետ կապված վախերի հաղթահարում
  • Սեռական ինքնության կայացման դժվարությունների հաղթահարում
  • Սեռական վարքային խանգարումների հաղթահարում
  • Կպչուն ձեռնաշարժությունից ձերբազատում
  • Մշտական սեռական գրգռվածության կարգավորում
  • Հետօրգաստիկ ցավային խանգարումների վերացում
  • Սեռական խանգարումներ՝ պայմանավորված այլ հիվանդություններով (շաքարային դիաբետ, շականագեղձի բորբոքում, զարկերակային ճնշում և այլն):

 Նորմալ սնունդ և առողջ ապրելակերպ

  • Ինչպես նորմալ սնվել
  • Ինչպես նիհարել առանց “զրկանքների”
  • Ինչպես և որտեղ գտնել համեղ և առողջ սնունդ

ԱՄՐԵՆԻ - անձի զորեղացման կենտրոն 

Հասցե՝ Երևան 0040, Կենտրոն, Այգեստան թաղամաս, Ֆիզկուլտուրնիկների փողոց N48

Հեռախոս՝ + (374 91) 37-17-47

Էլ. փոստ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Աշխատանքային օրերը և ժամերը՝ ամեն օր, ժամը առավոտյան 8-ից 21:00

1562