Հին երևանցիները մինչ օրս հիշում են Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկի չորս անկյունների հայտնի կետերը՝
Արաքս սրճարանը, Սպորտ կոմիտեի շենքն իր լողավազանով, ՍԿՅՈՒՌԻԿ հացի-հրուշակեղենի խանութը և, վերջապես՝ արագ սննդի / նախաճաշի ճաշարան-սրճարանը, որտեղ համեղ նրբերշիկ էին տալիս կարտոֆիլի պյուրեով, թարմ սալաթներ, ապուրներ, այլ կերակուրներ, ինչպես նաև կակաո, թեյ և անուշեղեն: Հետագայում այստեղ շվեյցարական թանկարժեք ժամացույցների խանութ էր, որի դռները կարծես փակ լինեին, իսկ ցուցափեղկերն էլ մթնեցված – ներսում ոչինչ չէր երևում:
Ու վերջապես, երկարատև դադարից հետո, նախկինում շատ սիրված այս վայրը կրկին կյանքով լցվեց՝ բացվեց Baguette & Co. ֆրանսիական հրուշակարան-սրճարանը, որն առաջին օրվանից նվաճեց երևանցիների սիրտը՝ ընդգծված հյուրասիրությամբ, բարձրակարգ սպասարկման մշակույթով և, իհարկե, բացառիկ որակյալ թարմ, առողջարար, անուշաբույր հացով, հրուշակեղենի լայն տեսականիով, թարմ սալաթներով, մրգերով, հյութերով, որակյալ սուրճով և սպասարկման ընդգծված բարձր մակարդակով:
ԲԱԳԵՏ սրճարան-հրուշակարանը, անկասկած, լավագույններից մեկն է Հայաստանում: Պատահական չէ, որ բացման առաջին օրվանից այստեղ են այցելել բազմաթիվ հայտնի մարդիկ, բարձրաճաշակ հաճախորդներ, այդ թվում՝ երիտասարդներ, արտասահմանցիներ, սփյուռքահայեր և շատ ու շատ այլ մարդիկ: Այստեղ է այցելել աշխարհահռչակ երգիչ, մեծագույն ֆրանսիահայ, լեգենդար Շառլ Ազնավուրը:
Ի դեպ, այս նյութը պատրաստել է ԲԱԳԵՏ սրճարանի մշտական հաճախորդներից մեկը, ուստի տեքստը, որը Դուք հիմա կարդում եք, հիմնված է անմիջական տպավորությունների և մի քանի տարվա հաճախակի այցերի վրա:
Անծանոթները կարող են հարցնել, թե որոնք են ԲԱԳԵՏ սրճարանի հիմնական առավելություններն ու գրավիչ կողմերը?
Անձնական փորձը ցույց է տվել, որ օրը ԼԱՎ սկսելու համար ԲԱԳԵՏ սրճարանը ԼԱՎԱԳՈՒՅՆ տեղերից մեկն է Հայաստանում:
Baguette & Co. ֆրանսիական հրուշակարան-սրճարան-խանութում կարող եք գտնել Հայաստանում արտադրվող լավագույն հացերի, կրուասանի, հրուշակեղենի լայն տեսականի, ինչպես նաև կարող եք վայելել ընտիր սուրճ, անուշահամ խորտիկներ, առողջարար սնունդ, սալաթներ, նախաճաշ, տեղում թարմ մթերքից պատրաստված յուրահատուկ սենդվիչներ, բուտերբրոդներ, համեղ սուպեր, թեթև կերակուրներ:
ԲԱԳԵՏ սրճարան-հրուշակարանը լավագույններից մեկն է Հայաստանում: Բացման առաջին օրվանից այստեղ են այցելել բազմաթիվ հայտնի մարդիկ, բարձրաճաշակ հաճախորդներ, այդ թվում՝ երիտասարդներ, արտասահմանցիներ, սփյուռքահայեր: Այստեղ եղել է աշխարհահռչակ երգիչ, մեծագույն ֆրանսիահայ, լեգենդար Շառլ Ազնավուրը:
ԲԱԳԵՏ սրճարան-հրուշակարանը հիանալի վայր է ընտանեկան հանգստի, մտերիմ և սիրելի մարդկանց հետ ջերմ հանդիպումների համար: