Երեւանի սիրված վայրերեը - Baguette & Co. սրճարան

Հին երևանցիները մինչ օրս հիշում են Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկի չորս անկյունների հայտնի կետերը՝

Արաքս սրճարանը, Սպորտ կոմիտեի շենքն իր լողավազանով, ՍԿՅՈՒՌԻԿ հացի-հրուշակեղենի խանութը և, վերջապես՝ արագ սննդի / նախաճաշի ճաշարան-սրճարանը, որտեղ համեղ նրբերշիկ էին տալիս կարտոֆիլի պյուրեով, թարմ սալաթներ, ապուրներ, այլ կերակուրներ, ինչպես նաև կակաո, թեյ և անուշեղեն: Հետագայում այստեղ շվեյցարական թանկարժեք ժամացույցների խանութ էր, որի դռները կարծես փակ լինեին, իսկ ցուցափեղկերն էլ մթնեցված – ներսում ոչինչ չէր երևում:

Ու վերջապես, երկարատև դադարից հետո, նախկինում շատ սիրված այս վայրը կրկին կյանքով լցվեց՝ բացվեց Baguette & Co. ֆրանսիական հրուշակարան-սրճարանը, որն առաջին օրվանից նվաճեց երևանցիների սիրտը՝ ընդգծված հյուրասիրությամբ, բարձրակարգ սպասարկման մշակույթով և, իհարկե, բացառիկ որակյալ թարմ, առողջարար, անուշաբույր հացով, հրուշակեղենի լայն տեսականիով, թարմ սալաթներով, մրգերով, հյութերով, որակյալ սուրճով և սպասարկման ընդգծված բարձր մակարդակով:

ԲԱԳԵՏ սրճարան-հրուշակարանը, անկասկած, լավագույններից մեկն է Հայաստանում: Պատահական չէ, որ բացման առաջին օրվանից այստեղ են այցելել բազմաթիվ հայտնի մարդիկ, բարձրաճաշակ հաճախորդներ, այդ թվում՝ երիտասարդներ, արտասահմանցիներ, սփյուռքահայեր և շատ ու շատ այլ մարդիկ: Այստեղ է այցելել աշխարհահռչակ երգիչ, մեծագույն ֆրանսիահայ, լեգենդար Շառլ Ազնավուրը:

Ի դեպ, այս նյութը պատրաստել է ԲԱԳԵՏ սրճարանի մշտական հաճախորդներից մեկը, ուստի տեքստը, որը Դուք հիմա կարդում եք, հիմնված է անմիջական տպավորությունների և մի քանի տարվա հաճախակի այցերի վրա: 

Անծանոթները կարող են հարցնել, թե որոնք են ԲԱԳԵՏ սրճարանի հիմնական առավելություններն ու գրավիչ կողմերը?

  1. Բացառիկ բարձր որակի հացամթերք, հրուշակեղեն, թարմ և համեղ սալաթներ, թեթև տաք կերակուրներ, սուպեր, նախաճաշի հրաշալի տարբերակներ, համեղ սուրճ, հյութեր, կոմպոտներ և այլն:
  2. Այստեղ օգտագործվում է եվրոպայից ներկրված հատուկ բարձր որակի և առողջարար ցորեն/ալյուր, որը մշակվում է հատուկ եղանակով և պահպանում է հացի օգտակար հատկությունները:
  3. Գնված հացը երկար ժամանակ պահպանում է թարմությունը, վքնածություն չի առաջացնում, պարունակում է ցորենի հատիկի կեղևում, թեփուկներում առկա օգտակար սննդանյութերի մեծ մասը, որը կանխում է բազմաթիվ հիվանդություններ:
  4. ԲԱԳԵՏ-ը մաքրության և սանիտարահիգիենիկ ամենաբարձր պահանջներին համապատասխանող սննդի կետ է: Սարքավորումներն ու գործիքները բացառապես չժանգոտվող, սննդի համար անվտանգ մետաղից են, ամբողջովին համապատասխանում են միջազգային նորմերին: 
  5. ԲԱԳԵՏ սրճարան-հրուշակարանի ողջ անձնակազմը ընդգծված առանձնանում է սպասարկման և հմտությունների բարձր որակով, հագուստով, բարեհամբույր ժպիտով, հյուրընկալությամբ և ազնիվ աշխատանքով: Պարզ երևում է, որ բոլոր աշխատակիցները շատ դժվար ընտրության արդյունքով են անցել, հետագայում ստացել են հանգամանալից վերապատրաստում, և հիմա տիապտեում են իրենց գործին ամվողջությամբ:
  6. Սրճարանում միշտ օդը մաքուր է, ջերմաստիճանը՝ կայուն նորմայի սահմաններում, իդեալաան մաքրություն է տիրում:
  7. Մթնոլորտը – գերազանց: Այստեղ գալիս են միայն քաղաքակիրթ հաճախորդներ, կուլտուրան բարձր է, մարդիկ միմյանց չեն անհանգստացնում: Գալիս են տարբեր տարիքի, սեռի, մասնագիտության և զբաղմունքի մարդիկ: Շատ են օտարեկրացի հյուրերը, Հայաստանում բնակվող արտասահմանցիները, սփյուռքահայերը և այլոք:
  8. Շատ հարմար վայր է հանգիստ նստելու, համակարգչով աշխատելու և գործնական կարճատև հանդիպումների համար:
  9. Նախաճաշելու համար իդեալական վայր է - համեղ, թարմ, մատչելի սնունդ՝ հիանալի միջավայրում:
  10. Շատ համեղ, անկրկնելի խորտիկներ, սալաթներ, յուրահատուկ սենդվիչներ, տեղում պատրաստվող թարմ մթերքից:
  11. Այստեղ կարող եք ճաշակել կրուասանների լայն տեսականի, որոնք հավասարը չունեն ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Սա չափազանցություն չէ: ԲԱԳԵՏ-ում իսկապես ներդրվել են ֆրանսիական հայտնի հրուշակեղենի և հացաթխման լավագույն տեխնոլոգիաներն ու ավանդույթները: Խոհարարները, հացթուխներն ու հրուշակագործները երկարատև վերապատրաստում են ստացել ֆրանսիացի ու եվրոպացի բարձրակարգ մասնագետների կողմից, որոնց մի մասը պարբերաբար ներկա է լինում Հայաստանում:
  12. ԲԱԳԵՏԸ պատճենահանված բրենդ չէ, այլ մանրակրկիտ ու երկարատև աշխատանքի արդյունքում ձևավորված, սննդի արտադրության և սպասարկման լավագույն ավանդույթներն ու տեխնոլոգիաները որդեգրած նորույթ: Այս սրճարանը հաջողված ներդրման և զարգացող բիզնեսի փայլուն օրինակ է:
  13. ԲԱԳԵՏ սրճարանն ունի ճկուն գնային քաղաքականություն, մշտապես կիրառում է զեղչեր հատուկ ժամերին, կամ օրերին, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդի համար ստեղծել բարենպաստ պայմաններ դառնալու մշտական հաճախորդ:
  14. Տաք օրերին գործում է բացօթյա սրճարանը, որը շատ հարմար է երևանյան ջերմ մթնոլորտը վայելելու համար: Աբովյան փողոցի այս հատվածում մի քանի րոպե նստած սուրճ վայելելով, Դուք կտեսնեք բազմաթիվ ծանոթների, ընկերների, հայտնի մարդկանց և զբոսաշրջիկները: Նման առողջ սոցիալական միջավայրը, անկասկած, կնպաստի Ձեր տրամադրության աճին:
  15. ԲԱԳԵՏ սրճարան-հրուշակարանը հիանալի տեղ է ընտանեկան հանգստի, մտերիմ մարդկանց հետ հանդիպման և սիրած մարդու հետ ջերմ հանդիպման համար: Ամեն ինչ տրամադրող է այստեղ:

Անձնական փորձը ցույց է տվել, որ օրը ԼԱՎ սկսելու համար ԲԱԳԵՏ սրճարանը ԼԱՎԱԳՈՒՅՆ տեղերից մեկն է Հայաստանում: 

26090