ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ռեստորան-ձկնաբուծարան Գյումրիում

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ-ը սովորական ռեստորան չէ - այն Հայաստանի խոշորագույն երկրորդ քաղաքի՝ Գյումրիի ամենագեղեցիկ և սիրված վայրերից մեկն է - համանուն ձորում, որտեղ, հնուց ի վեր, ավանդաբար մարդիկ ընտանիքներով եկել են հանգստանալու, քեֆ անելու, բնության գեղեցկությունն ու բարիքները վայելելու: Սա մի գեղատեսիլ վայր է ռուսական պատմական Կարմիր բերդի հարևանությամբ՝ ձորի յուրահատուկ կազդուրիչ բնական էներգիայով, սառնորակ աղբյուրներով, այգիներով ու փոքրիկ լճակներով:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, որոշ ժամանակ, այստեղ կյանքը կարծես կանգ էր առել՝ ծառեր էին կտրվել, աղբ էր կուտակվել, ձորը կորցրել էր իր երբեմնի գրավչությունը: Բարեբախտաբար, 1999 թվականին ճարտարապետ-գործարար Հմայակ Գևորգյանը նախաձեռնեց և սկսեց իրականացնել մի մեծ ծրագիր, որի նպատակն էր՝ փրկել գյումրեցիների պատմականորեն սիրված վայրը՝ Չերքեզի ձորը, բարեկարգել այն, դարձնել էլ ավելի հետաքրքիր և գրավիչ՝ ոչ միայն գյումրեցիների, այլև զբոսաշրջիկների և հյուրերի համար: Հմայակ Գևորգյանը բարեկարգեց ձորի ամբողջ տարածքը, կառուցեց ավազաններ, արհեստական գեղեցիկ լճակներ, ձկնաբուծարան, հանգստի գոտի և շատ գեղեցիկ ռեստորան՝ ճարտարապետական ուրույն լուծումներով:

Առանց չափազանցության կարելի է ասել, որ ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ռեստորանի խոհանոցն ու ճաշատեսակները առանձնանում են բացառիկ յուրահատկությամբ, համեղությամբ և օգտակարությամբ: Այստեղ գրեթե ամեն ինչ բնական է, էկոլոգիապես մաքուր և շատ համեղ: Կերակրատեսակներից յուրաքանչյուրի մասին կարելի է երկար խոսել, սակայն հատուկ պետք է նշել դրանցից մի քանիսի մասին:

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐԻ հացը

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ռեստորանում, բնական կրակի վրա՝ թոնրի մեջ և հատուկ, ավանդական վառարաններում թխվում է անմահական և առողջարար տարեկանի հաց, բոքոն ու լավաշ՝ Շիրակի դաշտավայրից ստացված կարմրահատիկ մաքուր ցորենից: Այս հացն ուտելուց հետո մարդու մոտ չի առաջանում վքնածություն, ծանրություն, այլ հակառակը՝ էկոլոգիապես մաքուր հացը նպաստում է մարդու օրգանիզմի հարստացմանը օգտական տարրերով, սնունդով և էներգիայով:

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐԻ ձուկը

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ձկնաբուծարան-ռեստորան ճաշացանկում կան տարբեր ձկնատեսակների ավելի քան 20 տարբեր ուտեստներ, այդ թվում՝ թոնրի խորոված թառափ, խաշած իշխան, ձկան ապուրներ, ձկան քաբաբ, նրբաբլիթներ, պելմենի, կոլոլակ և այլն: Այս ռեստորանում կա ձկան տեսակների մեծ բազմազանություն, այդ թվում՝ թառափ, Սևանի իշխան, ծիածանային իշխան, սպիտակախայտ, կարմրախայտ: Ձուկն աճեցվում է սեփական ձկնաբուծարանում՝ էկոլոգիապես մաքուր միջավայրում, աղբյուրի սառնորակ և մաքուր ջրում:

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐԻ ձկան խավիարը

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ձկնաբուծարանում աճեցված ձկից պատրաստվում է բացառիկ համեղ, էկոլոգիապես մաքուր, իշխանի բնական խավիար՝ կարմիր, դեղին, նարնջագույն: ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ խավիարը (ձկնկիթը), բացի ռեստորանից, վաճառվում է նաև Հայաստանի բազմաթիվ սուպերմարկետներում, մասնագիտացված խանութներում, ինչպես նաև արտահանվում է Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ:

ՀՈՐԹԻ, ԳԱՌԻ ԽԱՇԼԱՄԱ, ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈԼՄԱ

Հայկական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց տոլմայի, խաշլամայի և ավանդական այլ կերակրատեսակների: Սակայն հատուկ պետք է նշել այս ռեստորանում մատուցվող բացառիկ համեղ խաշլամաների ու տոլմաների մասին, առանց որոնց դժվար է պատկերացնել հայկական խոհանոցը:

Հայկական խոհանոցի բնական, համեղ այլ ուտեստները

Բացի ավանդական և ամենահայտնի կերակրատեսակներից՝ ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ռեստորանն ունի բազմաթիվ այլ համեղ և առողջարար սալաթների, խավարտների, փլավների, ապուրների, տաք ու սառը ուտեստների մեծ տեսականի:

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐԻ բնական հյութերը, կոմպոտները, թեյն ու մուրաբաները

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է ձորի բարձունքներից և հարակից տարածքներից հավաքված բնական, էկոլոգիապես մաքուր և առողջարար խոտաբույսերից ու հատապտուղներից պատրաստված թեյերի, կոմպոտների, հյութերի, մուրաբաների, չրերի, մեղրի և քաղցրեղենի մեծ բազմազանություն: Խոտաբույսերի, մրգերի ու հատապտուղների ցանկն իր մեջ ներառում է ուրց, դաղձ, չիչխան, մոշ, տանձ, խնձոր, կեռաս և այլն:

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐԻ գարեջուրն ու մրգային օղիները

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ռեստորանն ունի իր սեփական լցնովի բրենդային գարեջուրը՝ հատուկ ռեստորանի հաճախորդների և հյուրերի համար: Այս ռեստորանի սառը գարեջուրը առանձնանում է իր համային հատկանիշներով – իր մեջ ամփոփելով միջավայրի հանգստությունը, մաքուր օդը և լավ տրամադրությունը: Ռեստորանի այցելուները այս համեղ գարեջրի հետ միասին կարող են վայելել բազմատեսակ ու շատ համեղ խորտիկներ, հատկապես՝ ձկնային ծագման – մարինացված ֆիլեի կտորներ, ապխտած ձուկ, ձկան խավիար, ձկան հատուկ սոուս և այլն:

Ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է նաև այլ խմիչքներ, որոնց թվում պետք է հատկապես նշել սեփական արտադրության մրգային մաքուր օղիները, այդ թվում՝ հոնի, ծիրանի, թթի, տանձի և այլ մրգերի ու հատապտուղների օղիները:

Պատմական ակնարկ – ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ անվանման ծագումը

«ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ» անվան վերաբերյալ պատմական երկու հիմնական կարծիքներ կան։ Ըստ առաջինի՝ ձորի անվանումը կապված է Արևելյան Հայաստանը Ռուսական Կայսրության կազմի մեջ մտնելու ժամանակահատվածում ծավալված իրադարձությունների հետ։ Ռուսական կայսրությունում ապրող հյուսիսային Կովկասի ժողովուրդները, մասնավորապես՝ չերքեզները, Օսմանյան կայսրություն գաղթելու ճանապարհին վրաններ են խփել այս ձորում, որից հետո ձորը ժողովրդական ավանդույթով անվանվել է Չերքեզի Ձոր։ Մյուս վարկածի համաձայն` ռուսական ռազմական երկու գնդերից մեկը, որը մասնակցել է 1826-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին և տեղակայվել է այս տարածքում, կոչվել է չերքեզական, ու դրանից էլ առաջացել է ձորի անվանումը:

7409